Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ ԼՂ շուրջ իրավիճակի կայունացման ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում:

«Տեղի են ունենում խորհրդակցություններ, ԱԳ նախարարների հետ բանակցություններ: ԱԳ նախարարությունների հետ և դեսպանությունների գծով մենք փոխգործակցում ենք բառացիորեն ամեն օր: Արտաքին գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցների մասին` ինչպես ՌԴ-Ադրբեջան, այնպես էլ Հայաստանի գծով, տեղեկություններ հրապարակվում են մշտապես: Մեր երկիրը հսկայական ջանքեր է գործադրել այս իրավիճակի լուծման համար, թե՛ դրա թեժ… և թե՛ հետհակամարտային փուլում»,- ասել է Զախարովան` «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:

Նա հավելել է, թե խոսքը ոչ միայն քաղաքական ջանքերի մասին է, այլև դիվանագիտական, ինչպես նաև երկրի ղեկավարության անձնական ջանքերի:

«Եվ իհարկե խոսքը մեր խաղաղապահների դերակատարության մասին է, որ ամեն օր ջանքեր, հոգի և կարողություն են ներդնում, արհեստավարժություն, հմտություն, որ իրավիճակը ….կարգավորվի: Ու որ քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան իրենց գործառույթներն իրականացնել: Այդ իսկ պատճառով ռուս խաղաղապահների դերն այս դեպքում անհնար է գերագնահատել»,- նշել է նա: