ԱԺ արտահերթ նիստի ընթացքում պատգամավորները ելույթներով հանդես եկան, անդրադառնալով օրեր առաջ Աբովյանի դիահերձարանում զոհված զինծառայողների մարմինները պոլիէթիլենային տոպրակների մեջ պահելու խայտառակ լուսանկարներին։ Քննադատական ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Երբ վերջինս ավարտեց իր ելույթը և փորձում էր հեռանալ ԱԺ ամբիոնից, նրա ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը վիրավորական խոսք ասելով Թագուհի Թովմասյանի հասցեին։ Քանի, որ Նազարյանի բարձրախոսը միացված էր, այն լսվեց։ Մենք չենք կրկնի այն բառը, որը ասեց Նազարյանը Թագուհի Թովմասյանին, առաջարկելով ընթերցողներին լսել այն 19:26 րոպեից։