Անհայտ է, նրանցից ոմանք անհասկանալի հանգամանքներում գերեվարվել են, թեև ի սկզբանե շրջանառության մեջ էր դրվում վարկած, թե զինվորները ԱԹՍ-ի զոհ են դարձել։ Թե ինչպես են քիմիկների զորամասի զինվորները հայտնվել Զանգելանում, երբ այն արդեն մեծամասամբ գտնվել է թշնամու հսկողության տակ՝ քննությունը պետք է պարզի, սակայն փաստն այն է, որ տղաներին տեղափոխել են այնտեղ, որից հետո նրանց հետ կապը հարազատները կորցրել են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողի մայրը՝ Անահիտ Ադոյանը հայտնել է, որ Զանգելան մեկնած զինվորների խմբից կան գերեվարվածներ, որոնցից մեկը վերադարձել է հայրենիք, ևս 4-ի անուն կա Ադրբեջանի կողմից հաստատված գերեվարվածների ցուցակում։ Նրանք են՝ Արտակը, Գեղամը, Արթուրը և Ալեքսանդրը։ Զանգելանում անհայտ պայմաններում զոհված զինծառայողներից հինգ մարմին հուղարկավորվել է, չնայած հարազատները չեն հավատում փորձաքննության պատասխաններին։ Եվս մեկ ծնող ԴՆԹ փորձաքննություն է ուղարկել արտերկիր։

 

Ադոյանը վստահ է, որ նույնականացումը նույն պատասխանն է ցույց տալու, քանի որ իշխանությունները ուղիղ կապի մեջ են այլ երկրների լաբորատորիաների հետ։ Անհետ կորած զինծառայողի մայրը, անդրադառնալով Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվող մարմիններին ու մասունքներին, նշել է, որ դիահերձարանների «բարդակի» մասին վաղուց է բարձրաձայնել, արձանագրել մի շարք փաստեր։ «Հին ամսաթվով թարմ մարմիններ են։ Քանի որ այսքան ամսում այդ ջերմաստիճանում պահված մարմինը շատ ավելի վատ վիճակի պետք է լիներ, բայց ամեն դեպքում, երբ ասում են, որ մարդիկ չեն տանում՝ ստում են։ Եթե տալիս են հարազատին մեկ ոտք՝ ինչպե՞ս տանեն, չէ որ այդ մարմինները պետք է ամբողջական լինեն»։

 

Դիտարկմանը, թե ԱՆ-ից մեկնաբանում են, որ հարազատները չեն ընդունում նույնականացման պատասխանները, Ադոյանը նշել է, որ նրանք պարզապես չեն կարող մաս-մաս հուղարկավորել հերոսներին։ Ադոյանը նշել է, որ հարազատներին շատ անգամ հայտնում են, որ նույնականացման հետևանքով համընկել է մեկ, կամ երկու մասունք։ «Մեր քիմիկներից մեկի երեխայի մարմինը իբրև թե ամբողջովին «հավաքել էին»։

 

Ծնողը Հերացիում բացում, տեսնում է՝ երեք ոտք է, ասում է ինչո՞ւ է երեք հատ, ու էդ պահին առանց վատ զգալու քննիչն ու դատաբժիշկը մի ոտքը վերցնում են գցում մի կողմի վրա՝ շպրտում են, հասկանում եք։ Դա հերոս տղայի մասունք է ու մար

 

Դիտարկմանը, թե ԱՆ-ից մեկնաբանում են, որ հարազատները չեն ընդունում նույնականացման պատասխանները, Ադոյանը նշեց, որ նրանք պարզապես չեն կարող մաս-մաս հուղարկավորել հերոսներին։ Ադոյանը նշեց, որ հարազատներին շատ անգամ հայտնում են, որ նույնականացման հետևանքով համընկել է մեկ, կամ երկու մասունք։

«Մեր քիմիկներից մեկի երեխայի մարմինը իբրև թե ամբողջովին «հավաքել էին»։ Ծնողը Հերացիում բացում, տեսնում է՝ երեք ոտք է, ասում է ինչո՞ւ է երեք հատ, ու էդ պահին առանց վատ զգալու քննիչն ու դատաբժիշկը մի ոտքը վերցնում են գցում մի կողմի վրա՝ շպրտում են, հասկանում եք։ Դա հերոս տղայի մասունք է ու մարմին։ Ես հարազատին բացատրում եմ, որ եթե մի ոտքը հանեցին, միգուցե տղայի ոտքը գցեցին մի կողմ»։

Անահիտ Ադոյանը հայտնեց, որ ամեն անգամ մեկ մասունք տալով, հարազատները չեն կարող որոշ ժամանակ հետո հայտնաբերված մյուս մասունքներ կրկին հուղարկավորել։

Նրա արձանագրմամբ՝ ամեն անգամ, երբ ծնողները բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, փորձում են լռեցնել։ Մի քանի օրվա ընթացքում նույնականացման պատասխաններ են սկսում ստանալ։

 

Աղբյուր` Փաստինֆո