Թագուհին իրավացիորեն պահանջել է, որ անհայրենիք Լենան ներողություն խնդրի վիրավորանքի համար, սակայն անհայրենիքը չի արել դա:Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը.

«Լենան, ի պատասպան ներողություն խնդրելու պահանջին, պատասխանել է, թե Թագուհին պետք է ներողություն խնդրի, որ պատերազմից հետո լքել է իշխանական խմբակցությունը: Որպես հիմնավորում Լենան փորձել է մեղադրել գործընկերոջս, թե այլ ցուցակում տեղավորվելու համար է իբր լքել թուրքական խմբակցությունը:

Լենա, ստիպված եմ հրապրակային հայտնել, թե Թագուհի Թովմասյանը երբ և ինչու լքեց հայրենադավներիդ:

Թագուհին մեր 800 հազար հայրենակիցների նման ամեն բան արել է, որ դրական փոփոխություններ լինեն մեր Հայրենիքում: Թագուհին մեր 800 հազարից ավելի հայրենակիցների նման հավատացել է քո քաղաքական լիդերին ու բոլորի հետ միասին դարձել խաբված, դարձել է ձեր իշխանության զոհը:

Իսկ գիտե՞ս Թագուհին ինչու որոշեց լքել ձեր խմբակցությունը: Իհարկե գիտես, բայց ես կթվարկեմ այդ պատճառներից մի քանիսը, որ թարմացնես հիշողությունդ:

1. Թագուհին տեսավ, որ 44 օր հայ ազգին խաբելով գցեցիք թուրքի թակարդը, որ սպանեք: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էիք խաբում բոլորիս, որ Արցախի օդը փակ է, որ դուք մեր բանակը հասցրել եք մարտունակության երբևէ ամենաբարձր մակարդակի: Պատերազմից հետո, երբ ճշմարտությունը բացահայտվեց, Թագուհին էլ շատերի նման տեսավ, որ դուք թրքաբար խաբել եք: Որ ամեն բան արել եք 5000 հայ սպանելու համար:

2. Թագուին տեսավ, թե ինչպես եք թուրքի նման ձեր բոլոր մեղքերը գցում հայերի վրա (հայ բառի փոխարեն նախկին բառն ասելով): Ալիևի հետ նույն լեզվով եք խոսում:

3. Թագուհին տեսավ, թե ինչպես եք անարգում եռաբլուրը:

4. Թագուհին տեսավ, թե ինչպես եք ստորացնում զոհվածների հարազատներին:

5. Տեսավ, թե ինչպես եք անտեր թողել մեր հայրենակից գերիներին:

Շարունակե՞մ, Լենա:

Իսկ երեկ բոլորս տեսանք, թե ինչպես եք վարվում մեր հերոսների մարմինների հետ: Վարվում եք այնպես, ինչպես ադրբեջանցիներն էին վարվում նրանց սպանելուց հետո:

Լենա, քեզանից ավելի մեծ իդիոտկա երբևէ չի ծնվել…

Հ.Գ. Հունիսի 20-ին ներողություն խնդրելու ես, բայց ներող չես ունենալու»: