Ես ելույթ ունեցած ՀՀ շարքային քաղաքացու արժանապատվության մասին, որ նետված էր դիահերձարանի հատակին. Դա բոլորիս արժանապատվությունն էր պարկերի մեջ դրված: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Մենք գիտենք, որ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո պետք է որոշակի աշխատանքներ իրականացվեին համապատասխան գերատեսչությունների կողմից, իսկ ամենակատիվը պետք է լիներ առողջապահության նախարարությունը, որովհետեւ վիրավորների եւ զոհերի կուտակումները լինելու են բուժհաստատություններում: Նրանք պետք է պատրաստ լինեին: Ինչու պատրաստ չէին,ինչու դիահերձարաններում տեղ չկար եւ կարտոֆիլի պարկերի մեջ լցված էին մեր հերոս տղաները եւ նետված հատակին ճանճերի բաժին:

Ի՞նչ պատասխան է տալիս սրան իշխանությունը: Իշխանությունը այսօր լկտիացել է, իրենք չեն հասկանում իրենց գործառույթների լրջությունը, չեն հասկանում՝ մեր երկիրն ինչ աղետի են բերել»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի վարքին, որը Թովմասյանի ելույթից հետո քթի տակ ասաց «իդիոտկա»,, պատգամավորն ասաց. «Դա իշխանության լկտիության հերթական դրսեւորումն է, նա պետք է ներողություն խնդրի: Եթե ներողություն չխնդրի, չեմ նախանձելու Լենա Նազարյանին, եւ դուք բոլորդ կտեսնեք: Չի կարող խորհրդարանի կյանքում լինել  նման վերաբերմունք պառլամենտականների միջեւ: Ես նույնիսկ ամենադաժան քննադատության ժամանկ որեւէ մեկին չեմ վիրավորում»: