Դանիայում լրագրող Լուիզ Ֆիշերըլ տեղական Radio4 ռադիոկայանի հանձնարարությամբ, գնացել է սվինգերեկույթի: Հասնելով Կոպենհագենից ոչ հեռու Իսխոյ քաղաքում գտնվող «Swingland» սեքս-ակումբ, աղջիկն սկսել է ռեպորտաժի տեսաձայնագրությունը: Դանիացի կինն ի սկզբանե ցանկանում էր միայն հարցազրույց վերցնել հաստատության մի քանի այցելուներից, սակայն մի տղամարդու հետ զրույցը շատ ավելի հեռուն գնաց:

«Ես մշտական ​​զուգընկեր չունեմ, և սա, անշուշտ, հեշտացրեց իմ առաջադրանքը: Մայրիկը կարծում է, որ այդ ամենն աներևակայելի զվարճալի է, իսկ հայրս ասաց, որ դա իսկապես զիլ էր»,- ասել է լրագրողը:

Մի քանի րոպե զրուցելուց  հետո Լուիզան սեռական հարաբերություն  է ունեցել իր զրուցակցի հետ: Ավելին, տեղի ունեցածը ձայնագրվել է դիկտաֆոնով, գրում է Bild-ը: Ավելի ուշ Radio4-ի ղեկավարությունը, որի համար լրագրողը պատրաստել էր ռեպորտաժը,  թողարկել է ձայնագրությունը: Ռադիոկայանի Twitter-ի էջում հրապարակված սեքսի հնչյուններով կադրերն ուղեկցվել են հումորային գրառմամբ.

«Զգուշացում. Թեժացել և խոնավացել է ինչպես մեր լրագրողի, այնպես էլ երեկույթի հյուրերի համար»:

Ֆիշերի խոսքով՝ երեկույթի մասին միայն դրական հիշողություններ ունի: Սկզբում նա բարում խոսել է հյուրերի հետ, իսկ հետո բոլորով տեղափոխվել են մեծ անկողին:

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ սվինգեր ակումբում բոլոր այցելուները միմյանց նկատմամբ շատ ավելի քաղաքավարի են, քան, օրինակ, նույն սովորական բարերում և ակումբներում»,- պատմել է դանիացի կինը: