2021 թվականի հունիսի 2-ին Բաքվում մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և հոկտեմբերի 3-ին գերեվարված հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) դատավարությունը: Այդ ճակատագիրն է սպասում նաև մյուս հայ ռազմագերիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Հայրենիքի պաշտպանության համար մարտի մեկնած և գերեվարված մեր հայրենակիցները հայ ժողովրդի ամենամեծ թշնամու կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պահանջներով անգամ չեն վերադարձվել հայրենիք՝ նրա ապիկարության և անտարբերության պատճառով։

Հայաստանի այդ քաղաքացիների համար շատ որոշակի է, թե ինչ «ապագա կա»։ Նրանց ապագան որոշել են հայ ժողովրդի երկու թշնամիները՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Այդ որոշումն օրերսը կհրապարակի Բաքվի դատարանը։ Ապագայում նրանք կհայտնվեն ադրբեջանական բանտում։

Գոնե շատ որոշակի փաստերից պետք է կռահել, թե ուր կհայտնվեն Հայաստանի մյուս քաղաքացիները «ապագա կա» կարգախոսին հավատալուց, և հայ ժողովրդի ամենամեծ թշնամու ու նրա թշվառ թշնամախմբի օգտին քվեարկելուց հետո»,- գրել է Ղազարյանը։

Աղբյուր` Փաստինֆո