Հունիսի 1-ից 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Շիրակի մարզի Աշոցք գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 2 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։