Քյավառցի Ռաֆոյի ու մի շարք քրեական հեղինակությունների մուտքը տարիներ շարունակ արգելված է եղել ՀՀ՝ արյունահեղություններ կանխելու համար Mediaport-ը պարզեց, որ այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցած արյունալի միջադեպը Ռաֆայել Մարդոյանի՝ Քյավառցի Ռաֆոյի դեմ պատվիրված 5-րդ մահափորձն է: Նրա դեմ 1 մահափորձ կազմակերպվել է ԱՄՆ-ում, 1-ը ՌԴ-ում, իսկ 3-ը՝ Հայաստանում: Բոլոր մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։ Տարիներ առաջ Հայաստանում նրա դեմ կազմակերպված երկրորդ մահափորձից հետո, Ռաֆայել Մարդոյանի և մի շարք այլ քրեական հեղինակությունների մուտքը Հայաստան արգելվել է՝ երկրի ներսում վենդետաներ և սպանություններ թույլ չտալու համար, մինչդեռ 2018թ.-ի իշխանափոխությունից հետո քրեական հեղինակությունների, այդ թվում՝ միմյանց հետ հակասություն ունեցողների, Հայաստան մուտքի արգելքը հանվել է։ Արդյունքում Երևանի կենտրոնում տևական դադարից հետո այսօր առաջին անգամ մարդ սպանվեց: