Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող Քաղաքացիական պայմանագիր  (ՔՊ) կուսակցության ցուցակում պատահական մարդիկ չկան, 157 թեկնածուներից  գրեթե բոլորը նախկին ու ներկայիս պաշտոնյաներն են:  Ցուցակում գործազուրկ թեկնածուներն էլ մեծ թիվ չեն կազմում:

Ինչպես արդեն հայտնի է ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, նրան հաջորդում են Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը, որն ի դեպ, ներկայացվում է որպես «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ, տնօրենի խորհրադական. գործարարին այդպես ներկայացնում,  հավանաբար, որ խուսափեն հարցերից, թե ինչու են իրենց ցուցակում գործարար ընդգրկել, ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը եւ Լենա Նազարյանը, Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ԿԳ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, գործարար Գուրգեն Արսենյանը, ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար , լրագրողին հարվածելու համար հրաժարական տված, այժմ գործազուրկ  Հակոբ Արշակյանը, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս գործազուրկ Էդուարդ Աղաջանյանը, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը, որի նկատմամբ Երեւանի քաղաքապետարանը ծառայողական քննություն էր սկսել, նրա հանրային վարքագծին գնահատական տալու համար:

Ինչպես նաեւ պատագամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Հայկ Կոնջորյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Գեղարքունիքի ու Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Արագածոտնի գործող մարզպետերը,  նախկին սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, Շենգավիթ,  Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանների ղեկավարները:

Ցուցակում չկան բանվոր, գործավարուհիներ, բացի նախկին ու ներկա պաշտոնյաներից կան հատուկենտ մանկավարժներ եւ մի քանի անկուսակցական թեկնածու:

Irakanum.am