«Զավեշտն ու աղետը, ողբերգությունն ու կատա­կերգությունը միահյուսվել են, դարձել մեր երկրի ու մեր կյանքի անբաժան մասը: Ընդամենը մեկ շաբաթ առաջ երկրիս ամենաբարձր պարգևներից մեկով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց առողջապահության երիտասարդ նախարարը, որը հազիվ 5 ամիս է նախարար աշխատում և ոչնչով աչքի չի ընկել:

Իսկ այդ մեդալն իր նշանա­կությամբ ՀՀ երկրորդ պարգևն է՝ Ազգային հերոսի կոչումից հետո: Եվ մինչ մարդիկ տարակուսում էին, թե այդ ինչ ծառայություններ է հայրենի­քին մատուցել պատահաբար նախա­րար դարձած իրավաբան տիկինը, պայթեց Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերի դիահերձարանի սկանդալը:
Պարզվեց՝ հայրենիքին մեծ ծառայություններ մատուցած նախարարի իմացությամբ, դիակնե­րի մասունքներ են պահվել տարբեր դիահերձարաններում՝ սանիտարա­կան սոսկալի պայմաններում: Մինչ ծնողները յոթ ամիս շարունակ խե­լակորույս շարունակում են փնտրել զավակներին՝ հույս փայփայելով, որ եթե դիակները գտնված չեն, ուրեմն նրանք ողջ են, գերի են, անհետ կո­րած են: Իսկ այս իշխանությունը բա­զում մարդկանց, այդ թվում՝ առողջապահության նախարարի ու մեծ թվով բժիշկների մասնակցությամբ, դիակներ է պահում դիահերձա­րաններում:

Ինչո՞ւ, որպեսզի խիանգամից շատ դիակներ չհանձնեն, և մարդիկ փողոց դուրս չգա՞ն, թե՞  որպեսզի զոհերի վերջնական թիվը չհրապարակեն և հասարակությա­նը շոկի մեջ չգցեն: Մեր հերոսներին նախ անխնա ու անմտորեն ուղարկե­ցին բայրաքթարների բերանը, հետո թաքցրին պատերազմի իրական ընթացքն ու զոհերի քանակը, ապա սառնարանային մեքենաներում, դիահերձարաններում ամիսներ շա­րունակ պահեցին՝ ծնողներին խա­բելով և սին հույսերով կե­րակրելով: Եվ այս ամենի համար ոչ մի զղջման զգա­ցում, ոչ մի խղճի խայթ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։