Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, սպանության էր տեղի ունեցել։ Քիչ առաջ  դեպքի վայր են ժամանել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով  Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։

Մեր տեղեկություններով սպանվածը Քյավառցի Ռաֆոյի՝ Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է եղել։

Irakanum.am