ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորները չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքների անտառային գոտիներում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo trust» ականազերծող կազմակերպության կողմից Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ նախատեսվում են նաև Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

Տեղեկությունների համար զանգահարել 911,101,112, կամ 047 94 09 11 հեռախոսահամարներին: