Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ, մայիսի լույս 2-ի գիշերը Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել ու Սիսիանի բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի՝ Երևանի և Կոտայքի բնակիչներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դանակ ու սպիտակ բյուրեղանման զանգվածներ, որոնք ըստ նրա՝ կրիստալ տեսակի թմրամիջոց են։ Մյուսի խուզարկությամբ հայտնաբերվեց ծալովի դանակ ու կաթուցիչ՝ մոխրանման հետքերով: Նրանց մեքենայի խուզարկությամբ էլ մեթամֆետամինի նմանվող զանգված հայտնաբերվեց։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը հեռախոսակապով նախապես պայմանավորվել է մի օտարերկրացու հետ, ապա նրա տրամադրած բանկային քարտի հաշվեհամարին փող փոխանցել, ինչից հետո օտարերկրացին նրան թմրամիջոց է իրացրել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։