Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վիկտորինը Մեղրիում էր:

Եվրամիության հասյատանյան գրասենյակից հայտնում են, որ հայ-իրանական պետական սահմանին՝ դեսպանը հանդիպել է ՀՀ պետական կամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։ Դեսպան Վիկտորինն ընդգծեց փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։

Կողմերը համաձայնել են հնարավորին արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։