Արժեքները ջնջվում են, սև-սպիտակը խորանում, կրիմինալը` վխտում, ինստագրամի իր էջում գրել է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին:

«Հողիդ վրա տեղավորված թշնամու զորքերը, հերոս քաջերի լքված մարմիններն ու թափառող հոգիները, տանդ մոտ օրը ցերեկով մարդ գնդակահարելը, ամեն օր խայտառակ երթևեկության զոհերը… ախր որ մեկն ասես, արդեն թիվ, չափ, սահման չկա։ Համատարած անտերություն։ Արժեքները ջնջվում են, սև սպիտակը խորանում, կրիմինալը վխտում։