Գորիսի բժշկական կենտրոնում 5 կգ քաշով տղա երեխա է ծնվել:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արև Աբելյանը:

«Քիչ առաջ, օպերատոր Մհեր Արշակյանի հետ, Գորիսի բժշկական կենտրոնում նկարահանումներ էինք անում, ու հենց էդ պահին Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում լույս աշխարհ եկավ 5կգ քաշով տղա երեխա։ Մայրը գորիսեցի է, հայրը՝ ուկրաինացի»,- գրել է նա: