Անհետ կորած զինծառայողների հարազատները քիչ առաջ նամակ հանձնեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը՝ խնդրելով գերեվարվածներին հայրենիք վերադարձնելու գործընթացին արագ լուծում տալ։ Նամակ հանձնելուց հետո՝ ակցիան ավարտվեց։

«Պուտին, օգնիր մեզ», «գեներալ Մուրադով, շնորհակալություն». այս գրվածքներով պլակատներով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առաջ։ Նրանց խնդրանքն է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զբաղվի անհետ կորածների ու գերիների հարցով։