Բաքվի ռազմական դատարանը հունիսի 2-ին քննելու է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայ ռազմագերիները դատվում են կարված գործով, ըստ որի իբրև թե նրանք արցախյան առաջին պատերազմի տարիներին բռնություն են գործադրել ադրբեջանցի գերիների նկատմամբ։ Ադրբեջանական կողմը ոչ մի ապացույց չունի։