Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր էջում գրել է, որ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգրվանել է Փարիզի «Prince de Galle» ամենաթանկ հյուրանոցում: Հյուրանոցն առանձնանում է ոչ միայն շքեղ համարներով և հիանալի խոհանոցով, այլև անվտանգության ամենաբարձր պատրաստվածությամբ:

«Սկզբունքորեն, փոքր երկրների ղեկավարները չեն կարող իրենց թույլ տալ ապրել այդքան թանկ հյուրանոցում, բայց Փաշինյանն «ամենահարուստ երկրի»առաջնորդն է:

Ներկայացուցչական դասի մեկ Մերսեդես վարձելը Հայաստանի բյուջեին արժեցել է օրական 5 հազար եվրո: Նիկոլին ամենուր ուղեկցել է Ալեն Սիմոնյանը»,-գրել է նա։