ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեք տարվա քաղաքական դադարից հետո պատիվ ունեմ իմ համաքաղաքացիներին ու շիրակցիներին տեղեկացնելու, որ շատ բարդ ու դժվար որոշմամբ ընդունել եմ առաջարկը` ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել պատգամավորի թեկնածու։
Բավականաչափ երկար ժամանակ եմ մտածել մինչ այս որոշման գալը` նժարին մեր երկրի, պետականության անվտանգության խնդիրն է, իսկ հիմա բոլոր ոլորտներում փորձառու և սկզբունքային մարդկանց կարիքը խիստ կա:
«Պատիվ ունեմ» դաշինքի համամասնական ցուցակով` առաջին տասնյակում` 8-րդ տեղում եմ առաջադրված։ Եվ դա պատահական չէ։
Իմ տեսակին չի սազում հեռվից նայել ու միայն քննադատել ստեղծված իրավիճակը: Ես պատրաստ եմ իմ վրա վերցնել այդ աշխատանքի ծանրությունը և Գյումրու, Շիրակի շահերը պաշտպանել և տանել դեպի զարգացում: Իմ 11 տարիներին կուտակած պատգամավորական փորձն ինձ տալիս է վստահություն, որ ես գիտեմ ու կարող եմ պատվով ու թասիբով կատարել իմ գործը:
Սիրելի’ գյումրեցիներ և շիրակցիներ, եկե’ք #կպնենք #գործի, #ուղղենք #մեջքներս, որ նորից #ապրենք #պատվով: