ՀՀ առողջապահության նախարարի պարտականությունները կատարող Անահիտ Ավանեսյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով զոհված զինծառայողների դիերի և մասունքների՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում առանց համապատասխան պայմանների պահելու աղմկահաորւյց դեպքին, որոշ նոր մանրամասներ հայտնեց. «Դիերի տեղափոխման ընթացքում կոնկրետ այդ դեպքը եղել անփութության արդյունքում, ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք:

Դա արդեն իր գնահատականն ստացել է: Մասնաճյուղի ղեկավարը, աշխատակիցներն աշխատանքից ազատվել են, ՊՈԱԿ-ի տնօրենը խիստ նկատողություն է ստացել: Կընթանա քննություն, կպարզվեն բոլոր հանգամանքները, և օրենքի շրջանակներում բոլոր քայլերը կիրականացվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: