ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 1-ին այցելել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն։

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վաղարշակ Հարությունյանը սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկիի ուղեկցությամբ շրջել է ՌԴ սահմանապահ ծառայության վարչության թանգարանում, ծանոթացել ռուս սահմանապահների կողմից Հայաստանի սահմանների պաշտպանության պատմության ցուցադրություններին, հարգանքի տուրք մատուցել երկու բարեկամ ժողովուրդների միասնությունը խորհրդանշող հուշարձանին։

Այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, ինչպես նաև սահմանագոտու որոշ հատվածների ականազերծման հետ կապված հարցեր։