Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 9500 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Երկրում համավարակի սկզբից ի վեր հաստատվել է կորոնավիրուսի 5 081 417 դեպք:

Մեկ օրում մահացել է 339 մարդ․ մահվան դեպքերի ընդհանուր թիվը 121 873 է։ Ապաքինվածների թիվը մեկ օրում հասել է 8994-ի, ընդհանուր առմամբ ապաքինվել է  4 693 579 պացիենտ։