Փարիզում ՀՀ դեսպանության առաջ այսօր` հունիսի 1-ին, ֆրանսահայերը բողոքի ակցիա են իրականացրել` իրենց դժգոհությունը  հայտնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ:

Նրանք վանկարկում են «Նիկոլ, դավաճան» եւ իրենց հետ բերել են «Կապիտուլյանտ»,  «դավաճան», «հողատու» գրությամբ պաստառներ:

«Սա վերջն է, վերջին անգամ ես դու բյուջեի հաշվին գալիս  Ֆրանսիա, տականք: 7000 մեր զինվորների դիակները թողած, գալիս ես այստեղ խնջույքներ ես կազմակերպում, վերջին անգամն է, պիտի սատկացնենք քեզ, պիտի սատկես շան նման»,-ասաց ակցիայի մասնակից մի կին: