Թշնամին մեր երկրում է՝ քարոզչություն իրականացնելու ժամանա՞կ է, ես անհարմար եմ զգում,- Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձանագրելով, որ մեր երկիրն օկուպացված է, քարոզչություն իրականացնելու սիրտ չկա։

«Այո, կապիտուլյանտ կոչվածը գնում է միտինգներ է անում, այդ սատանաներն այստեղ-այնտեղ ընկած քարոզչություն են անում, ընտրություն անում։ Մենք քարոզչություն իրականացնելու սիրտ ունե՞նք, այս օկուպացված երկրո՞ւմ։

Եթե պնդում եք, որ պետք է անենք՝ մենք էլ կսկսենք անել, բայց հավատացեք, որ ինձ համար ամոթ է, իրենց փոխարեն ամաչում եմ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը ու ավելացրել, որ «կապիկությունների ժամանակն անցել է»։