Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ընկերական խաղ է անցկացրել Խորվաթիայի ազգային թիմի հետ: Վելիկա Գորիցայի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպման 24-րդ րոպեին տանտերերը անկյունայինի խաղարկումից հետո բացեցին հաշիվը: Գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Իվան Պերիշիչը: Հետագայում դաշտի տերերը ձեռքից բաց թողեցին մի քանի վտանգավոր պահեր, իսկ ահա երկրորդ խաղակեսում փոխարինման մտած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն 72-րդ րոպեին կատարած առաջին իսկ հարվածոբ գրավեց մրցակից դարպասը: Հետագայում թիմերին չհաջողվեց նոր գոլ խփել և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Այդպիսով, Հայաստանի հավաքականն շարունակեց անպարտելի խաղերի շարքը: Այն արդեն հասել է 9 անընդմեջ հանդիպման: Հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 5-ին, Շվեդիայում: