Այդ հարցի կապակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկու կողմի իշխանությունների հետ գտնվում է երկխոսության մեջ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կազմակերպությունը տեսակցել է մայիսի 27-ին ՀՀ Գեղարքունիքի մարզից գերեվարված 6 զինծառայողներին։

Ինչ վերաբերում է մյուս գերեվարվածներին, Ամատունին ասաց․ «Մյուս անձանց, որոնց գերեվարությունը հաստատվել է իշխանությունների կողմից, կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են մայիսի վերջին»։

Հիշեցնենք՝ ՀՀ 6 զինծառայողները ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել էին մայիսի 27-ի վաղ առավոտյան, ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։