«Հայաստան թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումն արգելող որոշման ժամկետը կերկարեցվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին նոր որոշման նախագիծ է պատրաստում կառավարությանը ներկայացնելու համար:

Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավոր արգելվել էր այս տարվա հունվարի 1-ին նախնական վեց ամիս ժամկետով: Այսօր լրանում է արգելքի ժամեկտը, իսկ մինչ այդ նշենք, որ Հայաստանում առևտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել. փոխում են հագուստի պիտակները:

Այս հարցում նրանց օգնում են «կարգոները». թուրքական հագուստն ու կոշիկը Հայաստան մտնում են չինական պիտակներով, իսկ արկղերի վրա նշված է՝ Made in China: Բացի այս, վերջերս մեր առևտրականները սկսել են թուրքական ծագում ունեցող հագուստ ներկրել Ռուսաստանով, որտեղ պիտակները փոխվում են չինականով, երբեմն էլ ներկրում են առանց պիտակի»,-գրում է թերթը։