«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առնվազն երկու անակնկալ անուն կա: Մեկը հանգրվանել է ցուցակի 80-րդ հորիզոնականում՝ Անահիտ Թարխանյան: Խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է 2018 թվականի ընտրություններում «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանին:

Այստեղ է նաև Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, ով ցուցակի 162-րդ հորիզոնականում է: