ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոտնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կարող են առաջիկայում պայմանավորվել հայ-ադրբեջանական սահման այցի հնարավորության մասին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Շատ կարևոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամեն դեպքում հասցնեն մոտ ապագայում այցելել տարածաշրջան, տեղում իրավիճակը պարզել, հենց տեղում էլ զրուցել կողմերի հետ: Դա շատ կարևոր է: Կարծում եմ, որ առաջիկայում նման հնարավորությունները կարող են ստեղծվել», — նշել է նա:

Լուկաշևիչը նաև ընդգծել է, որ սուր է դրված միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքի թույլտվությունը՝ բնակչությանն օգնություն հատկացնելու համար: