Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նախօրեին 117 ուխտավորի հերթական խմբի համար ապահովել են Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը: Այդ մարդիկ այստեղ են եկել Ստեփանակերտից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է: Այն տեղակայված է Մարտունի շրջանի տարածքում: Ավեի վաղ վանքն ունեցել է կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ: