Ռուս խաղաղապահները Կութ գյուղում էին՝ սահմանային իրադրության հանգուցալուծման նպատակով։ ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ մայիսի 29-ին ռուսկան խաղաղապահ զորքերն այցելել են նշված գոտի՝ որոշակի աշխատանքներ իրականացնելու համար։

«Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով այցելել են նշված տարածք, մի քանի ժամ աշխատել են ու հետ գնացել»,- հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց դրոշներով Կութ գյուղում էին։ Համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը տեղեկացրել էր, որ չորս մեքենա է անցել գյուղով, որից երկուսի վրա է եղել ռուսական դրոշներ։

Խաղաղապահները բարձրացել դիրքեր, որտեղ տեղակայված են ադրբեջանցիները, բանակցություններ են ընթացել։ Սիմա Չիտչյանը վստահեցրել էր, որ դիրքեր բարձրանալու համար խաղաղապահները բարձրացել են հայ զինվորականների ուղեկցությամբ։