Հերացի փողոցում, որտեղ փողոցը փակել են անհետ կորած զինծառայողների ծնողները, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց: Վարորդներից մեկը պահանջում էր բացել փողոցը եւ լեզվակռվի մեջ մտավ ակցիայի մասնակից տղամարդկանց հետ: Ոստիկանները միջամտեցին, հեռացրին վարորդին, սակայն այդ պահին անհետ կորածներից մեկի հարազատը ինչ-որ իր նետեց վարորդի ուղղությամբ, որը դիպավ մեքենային:

«Ո՞վ էր արա»,- բղավեց վարորդը, ինչին հետեւեց պատասխան. «Ես էի, արա: Իմ երեխու հետեւից եմ եկել, մենակ քո երեխե՞ն ա»: Ակցիայի մյուս մասնակիցները հանդարտեցրին նրան: