ԵՄ-ն պատրաստ է օգտագործել բոլոր գործիքները Թուրքիայի պահվածքը փոխելու համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, հաղորդում է Kathimerini-ն:

«Մենք հնարավորություն ունեինք Թուրքիայի իշխանությանը ցույց տալու մեր միասնական եւ ուժեղ դիրքորոշումը…: Մենք հստակ ազդանշան ենք ուղարկել. մենք պատրաստ ենք առավել դրական օրակարգի, սակայն այն պետք է լինի համամասնական եւ շրջելի: Դա կախված կլինի Թուրքիայի պահվածքից»,-ասել է Շառլ Միշելը:

Նրա խոսքով՝ նախկինում «ականատես ենք եղել, թե ինչպես  է Թուրքիան մեկ քայլ առաջ անում, ապա երկու քայլ ետ»: