Մինչ այժմ տարբեր անձանց կողմից իրականացվող քարոզչությունն անգամ չէր էլ կարելի համարել նախընտրական, քանի որ դեռևս չունեինք գրանցված կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ։ Այսօր միայն նրանք գրանցվեցին։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքական որոշ ուժեր արդեն մեկնարկել են քարոզարշավը։

«Բնական է նախապատրաստական աշխատանքը, որը նախատեսվում է նախընտրական քարոզչության հետ կապված։ Այդ ամենն իրականացվելու է մինչև նախընտրական քարոզչություն, որպեսզի դրա մեկնարկից արդեն բոլորի համար հավասար պայմաններ գործեն։ Այն պաստառները, որոնք հանձնաժողովը կճանաչի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող, մինչև հունիսի 6-ը դրանք կարող են մնալ, բայց ամսի 7-ից հետո դրանք հանման են ենթակա լինելու»,-նշեց հանձնաժողովի նախագահը։