Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Տեղեկացնում եմ, որ հրավիրվել եմ ՀՔԾ՝ հարցաքննության՝

Շուռնուխի նախկին վարչական ղեկավարին և ներկայիս ղեկավարի եղբորը՝ Աշխարհաբեկին, ՀՀ ՔԿ բերման ենթարկելու և խոշտանգելու վերաբերյալ իմ կողմից նկարած «հայտնի» տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։

Հ.Գ. Այն դեպքն է, երբ հաճույքով եմ գնալու ՀՔԾ!!»: