ՀՀ նախագահի հրամանագրով  արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ազատվել է  զբաղեցրած պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»: