Հայաստանում մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222670 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1083960 վերջին մեկ օրում` 2655 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3942 պացիենտ. Մեկ օրում նվազել է 200-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 213208 անձ` վերջին մեկ օրում 227 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4438 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1082 է: