Կոտայքի մարզում, մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Չալիկյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի և Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 35-ամյա Արտավազդ Վարադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է, իսկ նրա ուղևոր, Եղվարդ քաղաքի բնակիչ, 44-ամյա  Արտյոմ Հովհաննիսյանն ու Mercedes ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են  ավտոմեքնաները, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքն ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել ավտոմեքենան: