Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրամադրվի Ադրբեջանին: Այս մասին մայիսի 31-ին  Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն ՄարուքյանըԼ Այնուամենայնիվ, ըստ նրա, բոլոր կողմերից սահմանները վաղ թե ուշ պետք է ապաշրջափակվեն:

«Բայց ես դեմ եմ, որ Ադրբեջանին որեւէ միջանցք տրամադրվի Հայաստանի Հանրապետության տարածքով»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ վաղ թե ուշ պետք է հայտնվի եռակողմ հանձնաժողով, որն էլ կզբաղվի սահմանների սահմանագծման ու սահմանազատման խնդիրներով: