Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է վերսկսել ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստ ենք վերսկսել երկխոսությունը: Մեր առաջարկներին պատասխանի ենք սպասում»,-ասել է նա:

Նա հավելել է, որ Ռուսաստանի և դաշինքի միջեւ երկխոսությունը չպետք է «դատարկախոսություն» լինի:

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանն արդեն մոտ 2 տարի չի կարողանում պատասխան ստանալ ՆԱՏՕ-ից: