Ինչպես արդեն հայտնի է հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաեւ Ռուսաստանում հայերի միության նախագահ, բարերար Արա Աբրահամյանի հիմնած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը: Այս կուսակցությունը ընտրություններին կգնա «Ալյանս» կուսակցության հետ՝  «Իմ տունը Հայաստանն է» դաշինքով: Թեեւ հայրենիքի համար բազմաթիվ ծառայություններ մատուցած Արա Աբրահամյանն անմիջական մասնակցություն չի ունենա, սակայն իր առանձնահատուկ դերակատարումը կունենա այս ընտրություններում:

Ի տարբերություն ընտրություններին մասնակցող քաղաքական շատ ուժերի ղեկավարների՝  Արա Աբրահամյանը, չնայած իր լայն հնարավորություններին,  բավականին համեստ է, առանց պոպուլիստական խոստումների նա առաջարկում է միայն Հայաստանի բարօրություն: Հայ ժողովուրդն ու ամբողջ աշխարհն արդեն տեսել է Արա Աբրահամյանի դիվանագիտական փայլուն աշխատանքի արդյունքը, երբ 2005 թվականին  նա  բանակցում էր  Հասարակածային Գվինեայում և Նիգերիայում ձերբակալված հայ օդաչուների և ռուս նավաստիների՝ կալանքից ազատ արձակման համար ու հենց նրա բանակցությունների շնորհիվ նավաստիներն ու օդաչուները կալանքից ազատվեցին: Գաղտնիք չէ, որ Հայաստանն այսօր օրհասական վիճակում է, մեր պետականության ու սուվերեն տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է, այսօր Հայաստանին պետք են Արա Աբրահամյաններ, որոնք փորձառու են, ունեն դիվանագիտական հոտառություն, հմտություններ, կապեր եւ ճանաչում ու հարգանք աշխարհում ու հատկապես Ռուսաստանում: Հայաստանին պետք են  ոչ թե անփորձ պուպուլիստներ, որոնք սին խոստումներով խաբում են ընտրողին, այլ Արա Աբրահամյանի պես բանիմաց ու հայրենանվեր  գործիչներ, որոնք աշխատում են ի շահ ՀՀ բարօրության, բայց դա անում են առանց դիվիդենտներ շահելու, առանց ավելորդ ցուցամոլության :

Ակնհայտ է, որ Ռուսաստանում  եւ ամբողջ աշխարհում Արա Աբրահամյանի  ազդեցիկ կապերը մեծ դերակատարություն կարող են ունենալ Հայաստանում ստեղծված այս քաոսիկ իրավիճակում: Հատկապես, երբ հայ ժողովուրդը 44 -օրյա պատերազմի սարսափը դեռ չթոթափած ցանկանում է հարցի կարգավորում առանց պատերազմի, առանց նոր զոհերի, մեզ պետք է դիվանագիտական ճանապարհով հարցի խաղաղ կարգավորում: