Մարդկանց, ովքեր ամբողջությամբ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, ԵՄ-ի ներսում ուղեւորությունների ժամանակ պետք է ազատել թեստերից եւ կարանտինից: Այս մասին երկուշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ամբողջովին պատվաստված անձինք, ովքեր պատվասման մասին վկայականներ ունեն, պետք է ազատվեն թեստերից կամ կարանտինից՝ վերջին դոզան ստանալուց 14 օր հետո ուղեւորությունների ժամնանակ: Սա պետք է վերաբերվի նաեւ կորոնավիրուսից ապաքինվածներին, ովքեր ստացել են երկբաղադրիչ պատվաստանյութի մի դեղաչափը»,- ասել է նա:

ԵՄ երկրները կարող են կորոնավիրուսի պատվաստանյութի վկայականներ պահանջել` համերգների եւ այլ զանգվածային միջոցառումների համար:

«ԵՄ որոշ երկրներ հայտարարել են, որ կցանկանային համերգների եւ զանգվածային այլ միջոցառումների մասնակցելու վկայականներ տարածել: Դա հնարավոր է, եթե կա համապատասխան ազգային օրենսդրություն», — ասել է Ռեյնդերսը: