ՀՀ իշխանությունը հստակ դիրքորոշում պետք է հայտնի Արցախի մասին։ Հուսով եմ՝ ապալեգիտիմացման քայլ չի լինի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների վերաբերյալ քննարկումներին։

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ սահմանների ճշգրտումը կապվի Արցախի հարցի հետ։