Անհետ կորած զինծառայողների հարազատները բացել են Հերացի փողոցը։

«Գնում ենք բոլոր մորգերը հատ-հատ հաշվարկ անելու։ Մարմինների քանակով, մասունքների քանակով էսօր վերջնական թիվ ենք ունենում, որ այսօր Հանրապետության էս-էս մորգերում այսքան-այսքան մարմին եւ մասունք, որ վաղը նորից այս թիվը չաճի։ Հիմա պետք է հաշվենք, պետք է ընթացքում էլ նվազի, տեսնենք՝ վերջը երբ է սրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհետ կորածների հարազատները փակել են հերացու փողոցը: Նրանցից մեկը՝ Արսեն Ղուկասյանը, հայտարարել էր, որ երկու օր առաջ բացահայտվել է, որ զոհերի մարմինների թվի մեջ անճշտություն է հայտնաբերվել. «Նույն ամսաթվով մարմինները, որ բերվել են, այդ մարմինների մեջ թվային անճշտություններ կան: Օրինակ նոյեմբերի 23-ին 21 մարմին է եկել ընդամենը Արցախի մորգ, բայց թվերի մեջ կա այնպիսի խայտառակ վիճակ, որ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է»: