«Նայեք է՜ն սարերին, բոլորը թուրքի վերահսկողության տակ են։ Ամբողջ մարզը թուրքի բռի մեջ է հայտնվել, ամեն ինչ տեսնում են։ Մենք էլ՝ ոչ զենք ունենք, ոչ պաշտպանվելու որևէ միջոց։ Միակ հույսը մեր զինվորներն են։ էս ինչա՜ կատարվում, ի՞նչ անենք։ Բա գիշերով որ թուրքը եկավ իմ տան վրա, մի որսորդական հրացան չունենա՞մ, որ մեկին սպանեմ, նոր գնամ, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձի կարգավիճակ ստացած Ազատ գյուղի ռազմագիտության ուսուցիչ Շիրազ Սիմոնյանը։

Ըստ նրա՝ թուրքը բնակիչներից 3-4 կիլոմետր հեռավորության վրա է՝ սարերի գլխին նստած է։ «Ու էս վիճակում վերևից մարզպետին են խաբում, մարզպետն էլ գալիս մեզ է խաբում՝ թե ամեն ինչ լավ է լինելու։ Սրա լավը ո՞րն է։ Հիմա ի՞նչ՝ ասելու են թողեք գյուղը գնացե՞ք, տալիս ենք թուրքի՞ն …Մենք մեր հայրենիքից ո՞ւր պետք է գնանք»,- ասում է Ազատ գյուղի ռազմագիտության ուսուցիչը։