«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն այսօր Լոռիում էր՝ մասնակցելու Սպիտակ քաղաքում «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացմանը։ Այս մասին տեղեկանում ենք «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջից։

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն այսօր Լոռիում էր՝ մասնակցելու Սպիտակ քաղաքում «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացմանը։

Ճանապարհին՝ Շիրակամուտ համայնքի մոտ, չնախատեսված կանգառ տեղի ունեցավ․ շիրակամուտցիները եւ հարակից գյուղերի բնակիչները, տեղեկանալով, որ Վանեցյանն այդ ճանապարհով է անցնելու, փակել էին այն, որ հանդիպեն վերջինիս։

Նրանք աղ ու հացով դիմավորեցին, ապա զրույցի ընթացքում իրենց հուզող հարցերը բարձրացրին, որոնց առանցքում Հայաստանի անվտանգությանն առնչվող խնդիրներն էին։

Ներկաներից մեկն ընդգծեց, որ պատերազմից անցել է ավելի քան 6 ամիս, սակայն ոչ միայն անվտանգ սահմաններ չունենք, այլ նաեւ ունենք նոր գերիներ եւ զոհ սահմանին։

Ի պատասխան՝ Արթուր Վանեցյանն արձագանքեց, որ անվտանգ երկիր ունենալու կարեւոր նախապայման է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը։

Բնակիչները նաեւ հյուրասիրություն էին կազմակերպել․ տեղացիներն Արթուր Վանեցյանին եւ մյուս ներկաներին հրավիրեցին սեղանի շուրջ զրույցը շարունակելու»,- նշվում է հաղորդագրության մեջ։