Ադրբեջանում մայիսի 31-ին զինծառայող է ինքնասպան եղել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության գնդի հրաձգային ստորաբաժանման զինծառայող, շարքային Մուհամմեդ Ալիևը (2003 թ.-ի ծնված) ծառայության ժամանակ ն АК-74 տեսակի զենքից կրակել է ինքն իրեն: