Ադրբեջանական կողմից երեկ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե հայկական կողմից կան նոր գերիներ, այսօր արդեն շրջանառվում է հայկական կողմի որոշ շրջանակներից, նշվում է իննը գերու մասին:

ՊՆ ներկայացուցիչ Գեւորգ Ալթունյանը Irakanum.am-ին ասաց՝ աբսուրդ կլինի, եթե ՀՀ ՊՆ-ն հերքի մի տեղեկություն, որն արդեն հերքել է Ադրբեջանը: Նա հղում արեց armiya.az- ին, հենց այս կայքն էր տարածել հայկական կողմի դիվերսիոն փորձի ու դրա հետեւանքով նոր գերիների մասին լուրը:

Irakanum.am